22/04/2014 14:36
«Պարտադիրի կասեցման ուղղությամբ կառավարությունը կոնկրետ քայլեր է անում»
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է պարտադիր կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետը ներկայացրել է իր մոտեցումները, իսկ քաղաքական ուժերը ներկայացրին իրենց մոտեցումները:
«Առաջիկա երկու օրը պատրաստ կլինի կառավարության պատրաստած օրենքի նախագիծը, որի մասին կկարողանանք լիարժեք արտահայտվել: Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել, բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցնել: Ստացվում է, որ խնդիրը երկու փուլի է բաժանվում, առաջինը` վերականգնվի ժողովրդի վստահությունը, որ համակարգային տարրերն այնպիսի փոփոխությունների պետք է ենթարկվեն, որը թույլ կտա` քաղաքացիները միայն իրենց կամքով մասնակցեն համակարգին, չլինի որևէ պարտադրանք, որևէ տուգանք, իսկ երկրորդ փուլը, որը նոր մոդելի մշակումն է, այն ենթադրում է հասարակության տարբերի շերտերի ներգարավվածություն, սա ավելի երկար ժամանակահատված է պահանջում»,- մանրամասնեց Ա. Միանսյանը:
Այս պահին շատ կարևոր է, շարունակեց խոսքը Ա. Մինասյանը, որ պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ կառավարությունը կոնկրետ քայլեր է պատրաստվում անել:
Նախորդող հրապարակում` Վարչապետը միացավ «Դեմ եմ»-ի ցույցին. Մեկ ամսվա մեջ որոշում կունենանք
Հովիկ Աբրահամյանը՝ «Դեմ եմ»-ին. 3 օրվա վարչապետ եմ, ըմբռնումով մոտեցեք