22/04/2014 19:30
Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի նախագահները կհանդիպեն
Մայիսի սկզբին, տարածաշրջանային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի նախագահների հանդիպումը: Այս մասին, «Հաքքին.ազ» լրատվականի փոխանցմամբ, «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Նա նշել է, որ երեք նախագահների հանդիպման ընթացքում քննարկվելու է տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: