22/04/2014 20:22
Փողասեր շնիկը ինքն է գնում իր սնունդը. Լուսանկարներ
Կոկեր սպանիել ցեղատեսակի Բոբբի շնիկն ապրում է Չինաստանի Չանչուն քաղաքում: Շնիկը քաղաքում հայտնի է փողի նկատմամբ ունեցած սիրով:
Ամեն օր Բոբբին շրջում է վիճակախաղի ընկերության մոտ, որի սեփականատերը իր տերն է: Շնիկը սպասում է առատաձեռն այցելուների, երբ տեսնում է, որ ինչ-որ մեկը գումար է հանում գրպանից, գործի է դնում իր հմայքը: Եթե այցելուն նրան թղթադրամ է տալիս, շնիկը վերցնում է այն ու շտապում խանութ, նրբերշիկ և հավի թևիկներ գնելու:
Շնիկի տերը՝ Ոնգ Չունը, ասում է, որ վերջին 5-6 տարիներին 8-ամյա Բոբբին ինքն է գնում իր սնունդը:
«Չեմ կարող հիշել, թե երբ առաջին անգամ Բոբբիին իր համար սնունդ գնեց, սակայն նա շատ խելացի է և շատ բան է կարողանում անել»,- ասում է տիկին Չունը:
Նա նաև նշում է, որ շանն անհնար է խաբել: Եթե նրա առաջ սովորական թուղթ և թղթադրամ դնեն, ապա նա կվերցնի գումարը: Իսկ փոքր ու մեծ գումարի դեպքում՝ Բոբբին վերցնում է մեծ արժեք ունեցող թղթադրամը: