22/04/2014 17:44
ՊԵԿ-ը կուտակային վճարումների մասին կխոսի Կառավարման խորհրդի որոշումից հետո
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են Aysor.am -ի հարցին՝ արդյոք ՊԵԿ-ը հնարավորություն կտա՞ քաղաքացիներին չլրացնել կենսաթոշակային վճարումներին վերաբերող մասը էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելիս: Պատասխանում ասված է.
«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ը ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ մինչև այս շաբաթվա վերջ Պետեկամուտների կոմիտեն կանջատի գործատուների կողմից ՊԵԿ-ին ներկայացվող եկամտային հարկի հաշվետվության ավտոմատ համակարգի այն դաշտը, որը նախատեսված է պարտադիր կուտակային վճարների համար:
Նախորդող հրապարակում՝ Մոտ օրերս ՊԵԿ-ը կանջատի պարտադիր կուտակայինին վերաբերող դաշտը
Ա. Զեյնալյան. Պահում չի կարող արվել
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները