22/04/2014 15:40
Թուրքիայի օրհներգի երաժշտությունը ստեղծել է հայազգի Էդգար Մանասը
Թուրքիայի ազգային օրհներգի երաժշտությունը ստեղծել է հայազգի երաժիշտ Էդգար Մանասը: Այդ մասին «հայելի.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է թուրք գրող Մուրաթ Բարդաքչըն:
Թուրք մտավորականը «Հյուրիեթ» պարբերականում թողարկված հոդվածում, անդրադառնալով Թուրքիայի հիմնին նշել է. «Լրանում է Թուրքիայի Մեջլիսի կողմից ազգային հիմնի ընդունման 93-րդ տարեդարձը: Տարիներ ի վեր հիմնի խոսքերի հեղինակի առնչությամբ տարատեսակ տարաձայնություններ կան, սակայն մինչ այժմ որևէ մեկը հարցրե՞լ է, թե ով է ստեղծել օրհներգի երաժշտությունը: Թույլ տվեք ես ասեմ՝ Թուրքիայի ազգային օրհներգի երաժշտությունը ստեղծել է հայազգի երաժիշտ Էդգար Մանասը»: