22/04/2014 12:30
ՏՄՊՊՀ. Հավկիթի շուկայում թանկացումներ չեն գրանցվել
Հարության տոնին և նախօրեին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հավկիթի թանկացման վերաբերյալ ահազանգեր չի ստացել: Այս մասին Aysor.am-ին տեղեկարսցեց ՏՄՄՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Ըստ նրա՝ Զատիկի տոներից առաջ ամենօրյա մոնիտորինգ են իրականացրել հավկիթի շուկայում, որևէ խնդիր թանկացման վերաբերյալ չեն հայտնաբերել:
Բացի այդ, Գ. Սահակյանի փոխանցմամբ, արտադրողներին և ներկրողներին հատուկ նախազգուշացում է ուղարկվել, որ զերծ մնան անհիմն գնային բարձրացումներից, հակառակ դեպքում խիստ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն:
Հավելենք նաև, որ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հայտարարել էր, որ արտադրողները հավկիթը չեն թանկացնելու, դեռ 1-3 դրամով բացթողնվող հավկիթի գները նվազել են, սակայն իրացման կետերը հավկիթի արժեքը չեն նվազեցնում: