22/04/2014 12:53
Մանկապարտեզի հանդերձարանում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 38/1 հասցեում` մանկապարտեզի բակում գտնվող օժանդակ շինությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.03-ին, մարվել` 09.11-ին: Ա. Բլեյանի անվան մանկապարտեզի լոգարանի հանդերձարանում այրվել է կախովի առաստաղը (մոտ 20 քմ):