22/04/2014 13:08
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայից» մեծ քանակությամբ ձու են գողացել
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ից գողություն կատարելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ֆաբրիկայի անվտանգության հերթափոխի պետ Աշոտ Մ.-ն և նույն հերթափոխի աշխատակից Սուրենը (մնացած տվյալները պարզվում են) Արտակ Գ.-ի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ֆաբրիկայից գողացել են մեծ քանակությամբ ձու (քանակը պարզվում է), որի մի մասը վաճառել են Դավիթաշեն թաղամասում (հասցեն պարզվում է), իսկ մյուս մասը` Արարատի մարզի Գետափ գյուղի 10-րդ փողոցի մի բնակչի (տվյալները պարզվում են):
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: