Գրական բլոգ. Գաբրիել Գարսիա Մարկես. Երկնագույն շան աչքերը

22/04/2014 12:31

Գրական բլոգ. Գաբրիել Գարսիա Մարկես. Երկնագույն շան աչքերը


Նա ուշադիր նայում էր ինձ, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ էլ որտեղ եմ տեսել այդ աղջկան: Նրա խոնավ, անհանգիստ հայացքը փայլեց կերոսինային լամպի օրորվող լույսի տակ, ու ես հիշեցի. ես ամեն գիշեր երազում տեսնում եմ այդ սենյակն ու լամպը, ամեն գիշեր հանդիպում եմ այստեղ անհանգիստ աչքերով աղջկան: Այո-այո, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, հենց հատում եմ երազների սորուն սահմանը, որ կանգնած է քնի ու արթուն վիճակի միջև: Ես գտա սիգարետներն ու ծխեցի, հենվելով աթոռի թիկնակին ու պահպանելով հավասարակշռությունս ետևի ոտքերի վրա. տտիպ, թթվահամ ծուխը հոսեց օղակներով: Լռում էինք: Ես՝ աթոռի վրա ճոճվելով, նա՝ բարակ սպիտակ մատները լամպի ապակե գլխարկի վրա տաքացնելով: Նրա կոպերի վրա ստվերներ էին դողում: Ինձ թվաց, թե ես պետք է ինչ-որ բան ասեմ, ու ես ինձանից անկախ արտասանեցի.
- Երկնագույն շան աչքերը:

Ու նա տխուր պատասխանեց.
- Այո: Հիմա մենք երբեք դա չենք մոռանա:
Նա դուրս եկավ լամպի լուսավոր օղակից ու կրկնեց.
- Երկնագույն շան աչքերը: Ես գրել եմ դա ամենուրեք:
Նա շրջվեց ու քայլեց զարդասեղանի ուղղությամբ: Հայելու մեծ լուսնի մեջ հայտնվեց նրա դեմքը. դեմքի անդրադարձումը, տեսողական պատկերը, կրկնակը, որը պատրաստ էր լուծվել լամպի թրթռացող լույսի մեջ: Սառած մոխրի գույնի աչքերը տխուր նայեցին ինձ ու խոնարհվեցին, նա բացեց շպարի սադափե տուփն ու վրձինով կպավ քթին ու ճակատին:
- Ես այնքան եմ վախենում,- ասաց նա,- որ այս սենյակը մեկ ուրիշին էլ երազում կերևա, ու նա այստեղ ամեն ինչ կխառնի:
Նա չխկացրեց տուփի կողպեքը, վեր կացավ ու վերադարձավ լամպի մոտ:
- Դու երբեք չե՞ս մրսում,- հարցրեց նա:
- Երբեմն պատահում է,- պատասխանեցի ես:
Նա սառած ձեռքերը տարածեց լամպի վրա, ու մատների ստվերն ընկավ դեմքի վրա:
- Կարծում եմ, կհիվանդանամ,- բողոքեց նա,- դու սառցե քաղաքում ես ապրում:
Կերոսինե լամպը նրա մաշկը պղնձա-կարմրավուն ու փայլուն էր դարձնում:
- Դու բրոնզե մաշկ ունես,- ասացի ես,- երբեմն ինձ թվում է, թե իրական կյանքում դու պետք է բրոնզե արձանիկ լինես որևէ թանգարանի անկյունում:
- Ոչ,- ասաց նա,- բայց երբեմն ինձ էլ թվում է, թե մետաղից եմ՝ երբ քնում եմ ձախ կողքիս վրա ու սիրտս կրծքումս խուլ բաբախում է:
- Ես միշտ ցանկացել եմ լսել, ինչպես է բաբախում քո սիրտը:
- Եթե մենք հանդիպենք իրականում, դու կկարողանաս ականջդ դնել կրծքիս ու լսել:
- Եթե հանդիպենք իրականում...
Նա ձեռքերը դրեց ապակե կափարիչին ու մրմնջաց.
- «Երկնագույն շան աչքերը»: Ես ամենուր կրկնում եմ այդ բառերը:
«Երկնագույն շան աչքերը»: Այդ արտահայտության միջոցով էր նա փնտրում ինձ իրական կյանքում, դա ասես գաղտնաբառ լիներ, որով մենք կճանաչեինք իրար: Նա քայլում էր փողոցներով ու, ասես ի միջի այլոց, կրկնում. «Երկնագույն շան աչքերը»: Ռեստորաններում պատվերներ կատարելիս նա շշնջում էր երիտասարդ մատուցողներին. «Երկնագույն շան աչքերը»: Ու քրտնած ապակիների վրա, հյուրանոցների ու կառամատույցների պատուհաններին նա մատով գրում էր. «Երկնագույն շան աչքերը»: Մարդիկ միայն չհականալով ուսերն էին թոթվում, իսկ մատուցողները քաղաքավարի անտարբերությամբ խոնարհվում էին: Մի անգամ դեղատանը նրան երազներից ծանոթ բույր դիպավ, ու նա ասաց դեղագործին.
- Մի երիտասարդ կա, որին ես տեսնում եմ երազներում: Նա միշտ կրկնում է «երկնագույն շան աչքերը»: Միգուցե դուք ճանաչու՞մ եք նրան:

Դեղագործն ի պատասխան արհամարհական ծիծաղեց ու քայլեց դեպի վաճառասեղանի մյուս ծայրը: Իսկ նա նայում էր դեղատան հախճասալիկե նոր հատակին, ու ծանոթ բույրն անդադար տանջում էր նրան: Չդիմանալով, նա ծնկի իջավ ու շրթներկով գրեց սպիտակ սալիկների վրա. «երկնագույն շան աչքերը»: Դեղավաճառը նետվեց նրա կողմը.

- Սենյորիտա, դուք փչացրեցիք իմ հատակը: Վերցրե՛ք փալասն ու հենց հիմա սրբե՛ք:
Ու նա ողջ երեկոն սողաց ծնկների վրա՝ տառերը ջնջելով ու արցունքների միջից կրկնելով.
- Երկնագույն շան աչքերը: Երկնագույն շան աչքերը:
Իսկ դռների մոտ մրթմրթում էին պարապ մարդիկ, ովքեր խելագարին նայելու էին հավաքվել:
Նա լռեց, իսկ ես այդպես էլ նստած մնացի՝ աթոռի վրա ճոճվելով:
- Ամեն առավոտ,- ասացի ես,- փորձում եմ հիշել արտահայտությունը, որով պետք է գտնեմ քեզ: Երազում թվում է, թե ես այն լավ եմ մտապահել, բայց հենց արթնանում եմ, ոչ մի բառ չեմ կարողանում հիշել:
- Բայց ախր դու ի՛նքդ ես այն հորինել:
- Այո: Իմ միտքը հենց այդ բառերն եկան, որովհետև դու մոխրագույն աչքեր ունես: Բայց ցերեկով ես նույնիսկ դեմքդ չեմ կարողանում հիշել:
Նա հուսահատության մեջ մատները սեղմեց.
- Ախ, եթե գոնե քաղաքիս անունն իմանաինք:
Նրա շրթունքների եզրերին դառնության ծալքեր առաջացան:
- Ես ուզում եմ դիպչել քեզ,- ասացի ես:
Նա հայացքը բարձրացրեց, ու կրակի լեզվակները պարեցին նրա բիբերի մեջ:
- Դու դա դեռ երբեք չես ասել,- նկատեց նա:
- Իսկ հիմա ասում եմ:
Նա աչքերը խոնարհեց ու սիգարետ խնդրեց:
- Ինչու՞,- կրկնեց նա,- ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել իմ քաղաքի անունը:
- Իսկ ես՝ մես պահած բառերը,- ասացի ես:
Նա տխուր ժպտաց.
- Այս սենյակն ինձ երազում երևում է նույն կերպ, ինչպես և քեզ:
Ես վեր կացա ու ուղղվեցի դեպի լամպը, իսկ նա վախեցած նահանջեց՝ վախենալով, որ ես պատահաբար կանցնեմ մեր արանքով անցնող անտեսանելի գծից: Վերցնելով իմ մեկնած սիգարետը, նա թեքվեց դեպի լամպի կրակը:
- Իսկ աշխարհի մի քաղաքի պատերը գրոտված են «երկնագույն շան աչքերը» բառերով,- ասացի ես:- Եթե ես հիշեմ այդ բառերը, առավոտյան կմեկնեմ ողջ աշխարհով քեզ փնտրելու:
Նրա դեմքը լուսավորվեց սիգարետի կարմրավուն կրակով, նա խորը քաշեց ծուխն ու սիգարետը բարակ մատների արանքում պտտելով ասաց.
- Փառք աստծո: Կարծես թե սկսեցի տաքանալ,- ու երգեցիկ մրմնջաց, ասես կրկնելով գրող վրձինի ետևից.
- Ես... սկսում եմ...,- նա մատները շարժեց, ասես թղթի անտեսանելի թերթիկն իմ կարդալուն զուգահեռ գլանաձև փաթաթելով,- տաքանալ...- թղթի կտորը վերջացավ ու ընկավ հատակին՝ ճմռթված, փոքրիկ, մոխրի փոշու վերածվելով:
- Դա լավ է,- ասացի ես:- Ես միշտ սարսափում եմ, երբ դու սառում ես:
Հենց այսպես էլ մենք հանդիպում ենք իրար, արդեն մի քանի տարի է: Երբեմն այն պահին, երբ մենք գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում, ինչ-որ մեկն այնտեղ՝ դրսիւն, հատակին գդալ է գցում, ու մենք արթնանում ենք: Քիչ-քիչ մենք հաշտվեցինք տխուր ճշմարդության հետ. մեր բարեկամությունը կախման մեջ է գտնվում շատ երկրային բաներից: Ինչ-որ գդալը լուսաբացին կարող է վերջ դնել մեր կարճ հանդիպմանը:
Նա կանգնած է լամպի ետևում ու նայում է ինձ: Նայում է նույն կերպ, ինչպես առաջին գիշերը, երբ ես քնիս կեսից ուշքի եկա լամպով ու հայելով տարօրինակ սենյակում ու իմ առաջ տեսա մոխրագույն աչքերով աղջկան: Ես հարցրեցի.
- Ո՞վ եք դուք:
Իսկ նա ասաց.
- Չեմ հիշում...
- Բայց մենք, կարծում եմ, արդեն հանդիպել ենք, այդպես չի՞:
- Միգուցե: Դուք կարող էիք ինձ երևալ երազում, հենց այս սենյակում:
- Ճի՛շտ է,- ասացի ես,- ես ձեզ երազում եմ տեսել:
- Ինչքան զվարճալի է,- ժպտաց նա,- ուրեմն, մենք հանդիպում ենք երազներու՞մ:
Նա քաշեց ծուխը՝ կենտրոնացած նայելով սիգարետի կրակին: Ու ինձ նորից թվաց, թե նա պղնձից է, բայց ոչ թե սառն ու պինդ, այլ ջերմ ու փափուկ:
- Ես ուզում եմ դիպչել քեզ,- կրկնեցի ես:
- Դու ամեն ինչ կկործանես,- վախեցավ նա,- հպումը մեզ կարթնացնի, ու մենք էլ չենք հանդիպի:
- Դժվար թե,- ասացի ես,- պետք է միայն գլուխը դնել բարձի վրա, ու մենք նորից կհանդիպենք:
Ես ձեռքս մեկնեցի, բայց նա չշարժվեց:
- Դու ամեն ինչ կկործանես,- շշնջաց նա,- եթե գիծը խախտես ու լամպի մյուս կողմն անցնես, մենք աշխարհի տարբեր կողմեր շպրտված կարթնանանք:
- Ու ցանկացած դեպքում,- պնդեցի ես:
Բայց նա միայն թարթիչներն իջեցրեց.
- Այս հանդիպումները մեր վերջին հնարավորությունն են: Ախր դու առավոտյան ոչինչ չես հիշում:
Ու ես նահանջեցի: Իսկ նա ձեռքերը դրեց լամպի վրա ու բողոքեց.
- Ես երբեք չեմ կարողանում քնել մեր հանդիպումներից հետո: Արթնանում եմ գիշերվա կեսին ու այլևս աչքս էլ չեմ կարողանում կպցնել՝ բարձը դեմքս է այրում, ու ես «երկնագույն շան աչքերը» արտահայտությունն եմ անընդհատ կրկնում:
- Լույսը շուտով կբացվի,- նկատեցի ես,- վերջին անգամ ժամը երկուսին եմ արթնացել, ու դրանից շատ ժամանակ է անցել:
Ես մոտեցա դռանն ու բռնակը ձեռքս առա:
- Զգիույշ եղիր,- ասաց նա,- դռան մյուս կողմում ծանր երազներն են ապրում:
- Որտեղի՞ց գիտես:
- Վերջերս ես դուրս եկա ու դժվարությամբ վերադարձա: Իսկ արթնանալուց հետո նկատեցի, որ սրտիս վրա եմ պառկած:
Բայց ես, միևնույն է, դուռը մի փոքր բացեցի: Փեղկը ենթարկվեց, ու թույլ քամին դրսից բերրի հողի ու հերկի հոտ բերեց: Ես շրջվեցի նրա կողմն ու ասացի.
- Այստեղ միջանցք չկա: Ես դաշտի հոտ եմ զգում:
- Դռան մյուս կողմում,- ասաց նա,- մի կին է քնած, որը երազում դաշտ է տեսնում: Նա միշտ երազում էր գյուղում ապրել, բայց այդպես էլ երբեք չկարողացավ դուրս գալ քաղաքից:
Դռան ետևում լույս էր բացվում, ու մարդիկ ամենուրեք սկսել էին արթնանալ:
- Հավանաբար ինձ արդեն սպասում են նախաճաշի սեղանի մոտ,- ասացի ես:
Դաշտից փչող քամին թուլացավ, իսկ հետո հանգավ: Նրա փոխարեն հնչեց անկողնում մյուս կողքի վրա շուռ եկած քնածի հանդարտ շնչառությունը: Քամին լռեց, նրա հետ մահացան նաև բույրերը:
- Վաղը մենք անպայման կճանաչենք իրար,- ասացի ես,- ես կփնտրեմ կնոջն, ով «երկնագույն շան աչքերն» է գրում պատերի վրա:
Նա տխուր ժպտաց ու ձեռքերը դրեց լամպի սառող կափարիչի վրա.
- Դու ցերեկը ոչինչ չես հիշում:

Նրա տխուր ուրվագիծն արդեն սկսել էր հալվել աղջամուղջի լույսի մեջ:
- Դու զարմանալի մարդ ես,- ասաց նա,- դու երազներդ երբեք չես հիշում:
1950 թ. 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» Այսօր, 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան Այսօր, 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը Այսօր, 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ Այսօր, 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը