22/04/2014 09:16
Ծառուկյանը ներե՞լ է Քոչարյանին. Նա հետ է վերցրել դիմումները
ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, ապա՝ խիստ կասկածելի հանգամանքներում երկրորդ դիմումը պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին, երեկ հետ է վերցրել երկու դիմումն էլ: Մինչ այդ՝ Քոչարյանը հայտարարել էր, թե ինքն է գրել ԱԺ նախագահին ներկայացված երկու դիմումները, թե հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, և ԱԺ-ում իր հետագա մնալ չմնալու հարցը Գագիկ Ծառուկյանն է որոշելու:
«Ժամանակի» հստակեցմանը՝ ի՞նքն է մանդատը վայր դնելու դիմում գրել, թե՞ դա կեղծ դիմում է, Քոչարյանը երեկ հայտարարել. «Ո՛չ, կեղծ ոչ մի բան չկա»: Թերթի հաջորդ հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն ներել է, Քոչարյանը հրաժարվել է պատասխանել: