22/04/2014 12:39
Գյումրու բնակիչը ինքնասպանության փորձ է կատարել
Ապրիլի 21-ին Գյումրու Շահինյան փողոցի բնակիչներից 1960 թ. ծնված Գեղամ Կ.-ն ցած է նետվել պատուհանից: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպանություն է գործել անելանելի վիճակում գտնվելու պատճառով, քանի որ մայրն ու կինը հիվանդ են եղել, իսկ 2 երեխաները գտնվել են նրա խնամքի տակ: