22/04/2014 18:20
Սենատորը կոչ է արել ԱՄՆ-ին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Սենատոր Ջեք Ռիդը Կապիտոլ Հիլում կայացած Հայոց ցեղասպանության թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը չի համապատասխանում ԱՄՆ-ի սկզբունքներին:
«Կրկին ես միանում եմ իմ գործընկերներին և քաջալերում ԱՄՆ-ին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապահովել, որ այլևս երբեք նման ցեղասպանություն տեղի չունենա: Ես ցանկանում եմ իմ անհանգստությունը հայտնել Սիրիայի հայկական Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենք պետք է ցույց տանք մեր անսասան աջակցությունը բոլոր նրանց, ովքեր տուժել են»,-հայտարարել է Ռիդը:
Նշենք, որ միջոցառման ժամանակ թուրք մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն կոչ էր արել ԱՄՆ-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիային` վերջ դնել մարդկության դեմ ճշմարտության և արդարության ժխտողականությունը: