22/04/2014 20:50
Նրանք 70 տարի ապրել են միասին ու մահացել նույն օրը. Լուսանկարներ
Տասնամյակներ առաջ Հելեն և Քեննեթ Ֆելումլիները պատահաբար նստեցին միևնույն գիշերային լաստանավը: Ավելի ուշ նրանք հասկացան, որ առանց իրար չեն կարող ապրել: Հաջորդ 70 տարիներին չի եղել մի օր, որ նրանք միասին չլինեն:
Առանց ծնողներին տեղյակ պահելու, նրանք փախել են ու ամուսնացել՝ չսպասելով, որ երկու օր հետո լրանա Քեննեթի 20-ամյակը: Նրանց կյանքում չի եղել որևէ արտառոց դեպք, որի մասին կգրեին թերթերը, կամ կխոսեին հարևանները: Նրանց համեստ կյանքն անցել է Օհայոի նույնքան համեստ տանը, աշխատասեր ամուսին, տնային տնտեսուհի կին և ութ երեխա:
1983 թվականին Քեննեթն անցել է թոշակի: Հենց այդ ժամանակ էլ նրանք որոշել են ճամփորդել: Վերջին տարիներին Քեննեթի առողջությունը կտրուկ վատացել է, այս տարիներին Հելենը խնամել է սիրելի ամուսնուն: 90-ամյա կինը չէր կարող թույլ տալ, որ ամուսինը մնար առանց իր հոգատարության: 2014 թվականի ապրիլի 12-ին Հելենը մահացավ, 15 ժամ անց կյանքից հեռացավ նաև նրա սիրելի ամուսինը: Նրանք մինչև իրենց կյանքի վերջին վայրկյանը շրջապատված են եղել ընտանեկան սիրով ու ջերմությամբ:
«Երբ Հելենը մահացավ, մենք գիտեինք, որ կհեռանա նաև Քեննեթը: Նա պատրաստ էր ընդունել մահը, չէ որ երբեք Հելենին միայնության մեջ չէր թողել »,- ասել է նրանց դուստր Լինդան: