22/04/2014 09:56
Մոտ օրերս ՊԵԿ-ը կանջատի պարտադիր կուտակայինին վերաբերող դաշտը
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, մինչև այս շաբաթվա վերջ Պետեկամուտների կոմիտեն կանջատի գործատուների կողմից ՊԵԿ-ին ներկայացվող եկամտային հարկի հաշվետվության ավտոմատ համակարգի այն դաշտը, որը նախատեսված է պարտադիր կուտակային վճարների համար: Համենայն դեպս, այս մասին համառ լուրեր են շրջում կառավարության կուլիսներում:
Խնդիրին այն է, որ իրենց աշխատողներից պարտադիր կուտակային պահումները չկատարած գործատուները չեն կարողանում ամսական հաշվետվոււթյունները ներկայացնել, քանի որ ՊԵԿ-ի ներդրած համակարգով այդ գումարները ավտոմատ հաշվարկվում և գործատուների կամքից անկախ լրացվում է համապատասխան դաշտում:
«Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դե!Մ ԵՄ» շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցների առաջ, ըստ էության, թափանցիկ ակնարկել էր, որ իր կառավարությունը մտադիր է դադարեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը, և մի քանի օր էր խնդրել կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար: Եվ հաշվետվությունների ընդունման համակարգում ավտոմատ կերպով հաշվարկվող դաշտի «անջատումը», թերևս կլինի այն «կոնկրետ քայլը», որի մասին խոսել էր Հովիկ Աբրահամյանը: Դա, անկասկած, նկատելիորեն կթուլացնի լարվածությունը, որը ստեղծվել է կենսաթոշակային նոր համակարգի շուրջ»,- գրել է թերթը: