22/04/2014 13:15
Շումախերին դատի են տվել
Մինչ Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, նրա դեմ դատական հայց են ներկայացրել: Իսպանացի մոտոցիկլավարը պնդում է, որ դժբախտ պատահարից շաբաթներ առաջ ավտոարշավորդը վրաերթի է ենթարկել իրեն: Մոտոցիկլավարը, ում անունը չի հրապարակվում, փոխհատուցում է պահանջում կոտրված դաստակի, հեռախոսի, փչացած հագուստի և մոտոցիկլետի համար: Ըստ հայցվորի՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Հայցում նշվում է նաև այն ընկերության անվանումը, որը Շումախերին վարձով է տվել Audi A4 ավտոմեքենան: Դատական գործընթաց կլինի միայն այն դեպքում, եթե ապահովագրական գործակալները բողոքարկեն հայցը: Շումախերի ներկայությունը դատարանում պարտադիր չի լինի:
Հիշեցնենք, որ Շումախերը վնասվածք է ստացել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Ալպերում, դահուկներով սահելիս նա ընկել է ու վնասել գլուխը: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Շումախերը բացել է աչքերը և արդեն արձագանքում է ձայներին ու ցավին:ծ
Նախորդող հրապարակում՝ Գործակալ. Շումախերից փոքրիկ, բայց լավ լուրեր կան