22/04/2014 10:03
Հանրակրթության վարչության պետը հնարավոր է լքի ՕԵԿ-ը
Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ՕԵԿ-ական է վաղնջական ժամանակներից: Երեկ «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է` ինքը և՞ս կուսակցությունից դուրս գալու ընտրության առաջ կկանգնի: «Անկեղծ ասած, ես չեմ մտածել դեռ»:
Գուցե սպասում է Արթուր Բաղդասարյանի ասուլիսի՞ն: «Ուղղակի այդ ուղղությամբ ես ոչինչ չեմ մտածել, չեմ հասցրել հասկանալ դեռ… ոչ ոք ինձ հետ ոչինչ չի քննարկել»,- ասել է նա»: