22/04/2014 13:23
Նուլանդ. ԱՄՆ-ը 5 մլրդ դոլար է ծախսել Ուկրաինայի ժողովրդավարության համար
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 1991թ.-ից սկսած 5 մլրդ դոլար է ծախսել՝ Ուկրաինայում ուժեղ, ժողովրդավարական երկիր կառուցելու համար: Այս մասին հաղորդում է RBC.ru-ն:
Նուլանդի խոսքով՝ այդ գումարները տրամադրվել են ուկրաինացի ժողովրդի ուժեղ, ժողովրդավարական կառավարության ձևավորման մղումներին աջակցելու համար:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը գումարներ չի տրամադրել Մայդանին և այդ շարժումը ինքնաբուխ է ձևավորվել: