22/04/2014 15:48
Փորձագետ. Ապրիլի 24-ին հաքերային հարձակումներ են սպասվում
Ապրիլի 24 -ին եռակողմ հաքերային հարձակումներ են սպասվում։ Այս մասին իր բլոգում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Թուրքերը վերջերս ակտիվացել են, այնպես որ հնարավոր է նույնպես հարձակումներին մասնակցեն, բայց ադրբեջանցիք միանշանակ պատրաստվում են հարձակման։
Նաև, այս անգամ սպասվում են հայկական հաքերային խմբերի հարձակումներ թուրքական և ադրբեջանական կայքերի վրա»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը: