22/04/2014 14:50
Պետքարտուղարություն. Պուտինի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվելու
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը հեռու է անձամբ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ կիրառելուց:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Փսակին իր Twitter-հարցազրույցում նշել է, որ իրենք քննարկում են բազմաթիվ թեկնածուներ, ում դեմ կարելի է կիրառել պատժամիջոցներ, մինչև քննարկվի Պուտինի թեկնածությունը:
Ապրիլի 17-ին՝ ուղիղ կապի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իրեն ցանկանում են դարձնել պատժամիջոցների գլխավոր թիրախ:
Անդրադառնալով այն մարդկանց, ովքեր հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում Պուտինը նշել էր, որ ինքը չի ամաչում իր ընկերների համար: