22/04/2014 11:34
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2013 թվականի սեպտեմբերի 4-ի նհ-207-ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մաuին հրամանագիր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի`
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.
2) 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ» բառերը փոխարինել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերով.
3) 2-րդ կետով հաuտատված 1-ին հավելվածում «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ» բառերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: