22/04/2014 20:30
16-ամյա դեռահասը Խաղաղ օվկիանոսի կեսն անցել է ինքնաթիռի շասսի վրա
16-ամյա դեռահասը Խաղաղ օվկիանոսի կեսն անցել է ինքնաթիռի շասսի վրա: Այս մասին հղում անելով Associated Press-ին, հայտնում է Lenta.ru-ն:
Երիտասարդը Կալիֆորնիայի նահանգի Սան Խոսե օդանավակայանում մտել է ինքնաթիռի շասսիի մեջ և այնտեղ գտնվել ողջ թռիչքի ընթացքում: Նա այդ քայլին դիմել է ընտանիքից փախչելուց հետո:
Նա ողջ է մնացել այն դեպքում, որ ինքնաթիռը 11 000 մետր բարձրության վրա է թռչել, որտեղ թթվածնի զգալի պակաս է եղել: Դեռահասին հայտնաբերել են Հավայան կղզիների օդանավակայանի աշխատակիցները:
Նրանք երեխային հանձնել են մանկական խնամքի կենտրոն: