22/04/2014 10:52
Շրջաններում հնարավոր է կարկուտ
Այսօր, ապրիլի 25-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:
Երևանում ապրիլի 22-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +22 +24, երեկոյան +15 +17, գիշերը +12 +14 աստիճան: