22/04/2014 09:23
Ի՞նչ խախտումներ են գտել մանկապարտեզներում. «Ոչնչացնո՞ւմ եք մարդուն»
ՀՀ պետգնումների ոլորտում հայտնի «Սեար գրուպ», «Երեքնուկ» և «Ամարաս Յուս» օրինախախտ ընկերությունների տնօրեն Յուրի Ադյանը «Ժողովուրդի» հետ զրույցում խոսելով իր ընկերությունների թույլ տված խախտումների մասին հայտարարել է. «Առաջին անգամ Հանձնաժողովը 16 մլն դրամի չափով տուգանեց, երկրորդ անգամ յուրաքանչյուր ընկերությանը՝ 15 մլն դրամով։ Ուրեմն, տուգանողն այնքան պետք է չարությամբ լցված լինի, որ օրը ցերեկով 61 մլն դրամի չափով տուգանի։ Մի հատ էլ ուզում են դատախազություն դիմել։
Եթե դու ասում ես, որ Յուրայինն է, ու ոչ մի բանով չես ապացուցում, համոզված ես, որ նրանն է, այդքանով չես բավարարվում, մի հատ էլ դատախազություն ես դիմում։ Հետո՞։ Ոչնչացնո՞ւմ եք մարդուն։ Բա ես գնամ փողոցում նստեմ, ձեռքս տնկեմ օդ ու մուրա՞մ։ Քսան տարի է, ինչ ես այս դաշտում եմ։ Նախկինում, որ ես մանկապարտեզներին իմ ուսերին շալակած պեսոկ էի տանում, այն ժամանակ այսպիսի մեծածախ գնումներով խանութներ չկային»,- ասել է նա: