22/04/2014 09:35
Տո ինձ հետաքրքիր չէ՝ ում հետ կհանդիպեն, ոնց, ինչ կանեն. Յուրի Վարդանյան
«Ինձ ի՞նչ հետաքրքիր է՝ ում անունն է շրջանառվում: Ինձ բացարձակ հետաքրքիր չէ»,- սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը երեկ այսպես է արձագանքել ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ տեղյա՞կ է, որ որպես իր պաշտոնի հավանական թեկնածու շրջանառվում է ԲՀԿ-ական Գաբրիել Ղազարյանի անունը, ով այժմ ՀԱՕԿ սպորտվարչության պետն է:
Թերթի թղթակցի դիտարկմանը՝ ասում են, որ Գաբրիել Ղազարյանն արդեն հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սպորտի և երիտասարդության հարցերի ներկա նախարարն այսպես է արձագանքել. «Տո ինձ հետաքրքիր չէ՝ ում հետ կհանդիպեն, ոնց, ինչ կանեն»:
Յուրի Վարդանյանից «Ժամանակի» թղթակիցը փորձել է ճշտել, թե իր հետագա պաշտոնավարման հարցն ինչ-որ կերպ քննարկվե՞լ է, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել. «Ոնց ուզում եք, նենց էլ ճշտեք»,- ասել է նախարարը: