23/04/2014 13:10
Նախօրեին Հալեպում երկու հայ է զոհվել
Նախօրեին Հալպում երկու հայ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք «Բերիո լուրեր» Facebook-ի էջից:
«Նախօրեին առավոտյան Հալեպի Ռամուսիե շրջանում զինված բախումների ժամանակ ստացած հրազենային վնասվածքներից մահացել է Կարպիս (Կարո) Մելքոնյանը: Իսկ ապրիլի 12-ին հրթիռակոծության ժամանակ բեկորային վնասվածքներ ստացած Սարգիս Մարտիրոսյանը մահացել է երեկ հիվանդանոցում»,- գրում է էջը:
Նախորդող հրապարակում՝ Հալեպում հայ երիտասարդ է զոհվել. Նա ծառայում էր Սիրիայի բանակում