23/04/2014 17:28
Սևանից 170 միլիոն խորանարդ մետր ոռոգման ջուր կվերցնեն
Այսօր գործադիրը հավանություն տվեց ոռոգման նպատակով 2014 թվականի Սևանա լճից ջրառի մասին որոշման նախագծին, որը ներկայացրեց ՋրՊետԿոմ-ի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Սևանա լճից 2014 թվականի ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմվել է մինչև 170.0 միլիոն խմ:
Հանձնարարվեց ՀՀ բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումն ապահովել` համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
Նաև ՀՀ բնապահպանության նախարարին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք 2.0 խոր.մետր/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խոր.մետր/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն.խոր.մետր: