23/04/2014 13:49
Կենսաթոշակային վճարներ չկատարելու դեպքում` տույժեր չեն կիրառվի
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:
Առաջարկվում է 76-րդ հոդվածը կասեցնել մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը:
Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս. այսուհետ կենսաթոշակային վճարումներ չկատարելու դեպքում գործատուն տույժ-տուգանքների չի ենթարկվի: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: