23/04/2014 13:01
Օսիկյան. Եթե տուգանքը լինի 1000-2000 դրամ, մարդիկ կշարունակեն խախտումները
Ճանապարհային կանոնների խախտման տուգանքները պետք է այնքան լինեն, որ կրեն կանխարգելիչ բնույթ: Ազգային ժողովում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
Սահմանված տուգանքները, Ա. Օսիկյանի խոսքով, հիմանակնում համաչափ են. «Եթե ինչ-ինչ խախտումների դեպքում տուգանքը լինի 1000-2000 դրամ, մարդիկ կվճարեն ու կշարունակեն խախտումներ անել, և հակարագում ոչինչ չի փոխվի»,- ասաց նա՝ ավելացնելով,սակայն, որ կան խախտումներ, որոնց տուգանքները պետք է խստացվեն, կան նաև այնպիսիք, որոնք պետք է մեղմացվեն:
Նա ներկայացրեց ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի, վիրավորների և առհասարակ ՃՏՊ-ների հետ կապված վիճակագրություն, համապատասխան որի, արագաչափերը, տեսանկարահանող սարքերը, Ա. Օսիկյանի հավաստմամբ, իրենց արդյունքը տալիս են, քանի որ քաղաքացիները հետևում են երթևեկությանը. «Դրա ապացույցն է, օրինակ այն, որ մահվան դեպքերը 30 տոկոսով նվազել են»:
Նախորդող հրապարակում՝ Հրայր Թովմասյան. Մարդ կա, որ 400 հազար դրամի տուգանք ունի ու հպարտանում է