23/04/2014 18:34
Բակո Սահակյանի մոտ քննարկվել է Արցախի երաժշտարվեստի զարգացման հարցեր
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Միքայել Թարիվերդիևի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիևային և ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանի խոսքով` արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն իրենց հայրենակիցն է, և նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն մեր երկրում: Քննարկվել են նաև Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: