23/04/2014 16:56
Գերմանիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 6-ին գերմանական Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը: Ապրիլի 22-ից սկսվել է հանդիպման տոմսերի վաճառքը: Հայկական կողմին հատկացվել է մարզադաշտի J սեկցիան, որն ունի 1160 նստատեղ: J սեկցիայի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ունենալու նաև գերմանացի երկրպագուները: Տոմսերի արժեքն է 30 եվրո: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: