23/04/2014 09:28
ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասություն կա
Երեկ ՀՅԴ ԳՄ անդամները հրապարակեցին ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը, որով ՀՅԴ-ն հաստատում է իշխանական կոալիցիա չմտնելու իր որոշումը: Ի պատասխան «Ժամանակի» հարցի՝ ի վերջո, ինչի՞ շուրջ համաձայնվեցիք Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաների ժամանակ, նրանք հայտարարել են, որ կոալիցիայի հարցը փակ չէ, և հնարավոր է իրենց որոշումը վերանայեն, եթե իրենց առաջարկած 7 կետերն ընդգրկվեն կառավարության ծրագրերում:
Թերթի հաջորդ հարցն առնչվել է Ռոբերտ Քոչարյանի այն մտքին, թե սահմանադրական փոփոխությունները ժամանակավրեպ են: Քանի որ ՀՅԴ-ն մի բան էլ ուշացած է համարում այդ բարեփոխումները, ուստի թերթը հետաքրքրվել է՝ սա նշանակում է, որ չնայած նախկին համագործակցությանը, այսօր այդ առթիվ հակասություն կա ՀՅԴ-ի ու Ռ. Քոչարյանի միջև, ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց համար ընդունելի են առաջարկվող փոփոխությունները, և եթե երկրորդ նախագահի համար դրանք ընդունելի չեն, ապա՝ այո, կա հակասություն: