23/04/2014 20:16
100-ամյա տարելիցը վերջը չէ, այն սկիզբն է ավելի ուժեղ, ավելի համառ պայքարի
«Մենք ոչ ենք ասում Թուրքիայի մերժող ժխտողականությանը, մենք մեր իրավունքներն ենք պահանջում Թուրքիայից: Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- մինչ Ազատության հրապարակից կմեկնարկի ամենամյա ջահերով երթը` իր ելույթում ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Մենք պահանջում ենք արդարություն և հատուցում, պահանջում ենք ճանաչում»,- ասաց նա:
Դիմելով Ազատության հրապարակում հավաքված երիտասարդներին` Կիրո Մանոյանն ասաց, որ նրանց պայքարն արդար է, և ջահերով երթը նույնպես պայքարի ձև է:
Հայաստանի Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ հերթական անգամ ջահերով երթ է լինելու, որը երբեք չի եղել սգո երթ:
«Սա հերթական անգամ ապացույցն է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը դեռ վերջը չէ, այն սկիզբն է ավելի ուժեղ, ավելի համառ պայքարի»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Մենք պետք է ապացուցնեք, շարունակեց խոսքը նա, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չի ունեցել և չի ունենա:
«Ամենակարևորն այն է, որ հատուցվի հայրենի հողերը: Ցեղասպան Թուրքիան պետք է պատժվի»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` Ջահերով երթը մեկնարկում է. Շուտով կայրվի Թուրքիայի դրոշը