23/04/2014 20:22
Թուրքիայի դրոշն այրվեց, ջահերով երթը մեկնարկեց
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Մինչ կմեկնարկեր ջահերով երթը, քիչ առաջ Ազատության հրապարակում հերթական անգամ այրվեց Թուրքիայի պետական դրոշը:
Դրոշի այրման արարողությունից հետո հրապարակում հավաքված մարդիկ ջահերով առաջ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նշենք, որ երթը կազմակերպել են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և պատանեկան միությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: