23/04/2014 11:51
Երևան-Սևան ճանապարհին «Լեքսուսը» շրջվել է. 21-ամյա վարորդը մահացել է
Այսօր՝ ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1993 թ. ծնված Ռ. Ս.-ը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան: