23/04/2014 12:36
Մանչինին կարող է պաշտոնանկ լինել
«Գալաթասարայի» իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին մոտ օրերս կարող է պաշտոնանկ լինել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Fanatik» պարբերականը, Մանչինին առաջնությունում գրանցած վատ արդյունքներով հիասթափեցրել է ակումբի ղեկավարությանը: Եթե «Գալաթասարայը» չկարողանա Չեմպիոնների լիգայի գոտում տեղ զբաղեցնել, ապա Ռոբերտոն հրաժեշտ կտա Թուրքիային:
Ներկա պահին Մանչինիի թիմը 53 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում` իրենից առաջ թողնելով «Բեշիկթաշին» (55) և «Ֆեներբախչեին» (64):