23/04/2014 15:28
Մոսկվայի մետրոյում երիտասարդը կրակել է աղմկող ուղևորների վրա
Չեչնիայի հանրապետության բնակիչ Ահմեդ Բատաևը Մոսկվայի մետրոյում կրակել է աղմկող երիտասարդների վրա: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Նա ոստիկանությանը բացատրություն է տվել, որ ոչ սթափ երիտասարդներւ աղմկել են: Ա. Բատաևը դիտողություն է արել տղաներին, ինչը վերածվել է վիճաբանության և նրա խոսքով` ինքը կրակել է ինքնապաշտպանության համար:
Ա. Բատաևը ասել է, որ նա սպանելու մտադրություն չի ունեցել, այդ պատճառով էլ կրակել է նրանց ոտքերին: Երիտասարդներից 2 -ը մարմնական վնասվածքներ են ստացել, նրանցից ամենաշատը տուժել է 26-ամյա Վիտալի Կ.-ն, ով գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այմ նրան արհեստական շնչառության սարք է միացված: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: