23/04/2014 14:19
Նեյմարը «Բարսելոնը» գերադասում է հավաքականից
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարի հայրը հայտարարել է, որ իր որդին շատ է տխրել ստացած վնասվածքից: Նրա խոսքերով` կատալոնյան թիմն առաջնային է հարձակվողի համար: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Տղաս շատ է տխրել, քանի որ չի կարողանում օգնել «Բարսելոնին»: Հիմա նրա համար առաջին տեղում կատալոնյան թիմն է, հետո միայն Բրազիլիայի հավաքականն ու աշխարհի առաջնությունը»,- նշել է Նեյմարի հայրը: