23/04/2014 14:41
Հիվանդին խնամողը 1 մլն դրամի տարբեր իրեր է գողացել
Օրերս 55-ամյա մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ոմն Էլա իր բարեկամուհուն խնամելու ժամանակ` նրա տնից գողացել է ոսկյա ականջօղեր, կանացի մուշտակ և տարբեր տեսակի իրեր` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էլան 1960 թ. ծնված Էլմիրա Դ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն: