23/04/2014 18:16
Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն:
Հանրապետության Նախագահը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության օրակարգը, բարձր գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ներկայիս մակարդակը և նախանշել համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: