23/04/2014 19:55
Քվեաթերթիկի ծալվա՞ծք. Չկան չափորոշիչներ
Գործադիրը քննության է առել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նրա առաջարկած փոփոխությունն ուղղված է բացառելու հատուկ ձևով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը: Կառավարությունը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել և հիմնավորել այն:
Մասնավորապես, նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափ ծալված կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց: