23/04/2014 12:54
Նաիրա Զոհրաբյանը՝ Մարգարիտ Եսայանին. Մարդա կա` իրեն դրել է արագաչափի տեղ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանում ընթանում է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» խորհրդարանական լսումներ:
Խմբակցության անունից ելույթ ունեցող պատգամավորների տրված է հինգ րոպե ժամանակ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով նստած էր անմիջապես դիմացը, պատգամավորին ուղղված ինչ-որ շարժում արեց, ինչին ի պատասխան Ն. Զոհրաբյանն ասաց` «ավարտում եմ խոսքս, տիկին Եսայան, մի անհանգստացեք»:
Տեղից արձագանքեց Մ. Եսայանը, թե չի անհանգստանում:
Հիշեցնենք, որ Ն. Զոհրաբյանի խոսքը վերաբերում էր հիմնականում տուգանքներին և արագաչափ և տեսանկարահանող սարքերին:
Ավարտելով ելթույթը՝ ԲՀԿ պատգամավորն ասաց. «Մարդ կա իրեն դրել է արագաչափի տեղ»:
Մ. Եսայանը, սակայն, չարձագանքեց հայտարարությանը:
Նախորդող հրապարակում՝ Հրայր Թովմասյան. Մարդ կա, որ 400 հազար դրամի տուգանք ունի ու հպարտանում է