24/04/2014 13:50
Փրկարարներն օգնել են անվասայլակով քաղաքացուն
Այսօր՝ ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 9 տան բնակիչն անվասայլակով արգելափակվել է տան բակում գտնվող փայտե թեքահարթակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1973թ. ծնված Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: