24/04/2014 17:42
Բարաք Օբաման կրկին չասաց «Ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարության մեջ նորից չի ասել «Ցեղասպանություն» բառը` դրա փոխարեն օգտագործելով «Մեծ եղեռն» ձևակերպումը: Այս մասին հայտնում է The Armenian Weekly-ն՝ հղում անելով Սպիտակ տան տարածած հաղորդագրության վրա։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի սարսափելի նախճիրներից մեկի զոհը։ Մենք հիշում ենք 99 տարի առաջ կատարված սարսափելի դեպքերը, երբ 1.5 միլիոն հայեր սպանվեցին կամ կոտորվեցին Օսմանյան կայսրության տարիներին: Մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կյանքերի ու հոգեկան տառապանքների համար»,- ասել է Բ. Օբաման։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 15:03