24/04/2014 15:06
Փողոցային լապտերը մխրճվել է չինացու մարմնի մեջ. Լուսանկարներ
Չինաստանի Սիչուան նահանգում 37-ամյա շինարարը վայր է ընկել պատշգամբից, որի արդյունքում փողոցային լապտերը մխրճվել է նրա մարմնի մեջ:
Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ չինացին բնակարանի բանալիները մոռացել է և ցանկացել է տուն մտնել պատշգամբից, սակայն վայր է ընկել 15 մետրանոց բարձրությունից ուղիղ փողոցային լապտերի վրա:
Փրկարարները կտրել են ձողը և չինացուն տեղափոխել հիվանդանոց: Տուժածին զննած բժիշկները ապշել են, քանի որ 9 սմ հաստությամբ ձողը չի վնասել ոչ մի կենսական նշանակության օրգան:
Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և այժմ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում: