24/04/2014 09:55
Դերենիկ Դումանյանի որդին՝ Դավիթ Հարությունյանի տեղակալ
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին ցանկանում են նշանակել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալի պաշտոնում:
Նշենք, որ Դումանյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի որդին է: Նախկինում թերթը տեղեկացրել էր, որ Հովիկ Աբրահամյանը ԱԺ իր նախկին աշխատակազմին «տեղափոխելու» է կառավարություն: