24/04/2014 09:16
Ի՞նչ ինսուլին է գնում Առողջապահության նախարարությունը
«Դեղերի գնումների ոլորտում միայն 2014-ին 186 մլն 672 հազար դրամի խնայողություններ են արվել՝ մասնավորապես ինսուլինի ձեռքբերման դեպքում (մեկ սրվակը 1640 դրամով՝ նախկին 4800-ի փոխարեն)»,- այս հայտարարության հեղինակը ՀՀ առողջապահության նախարարությունն է։
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ԱՆ արդեն նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հրահանգով անցյալ տարվա հոկտեմբերին ինսուլին ձեռք բերելու համար հնգամյա պայմանագիր է կնքվել դանիական «Նովո-Նորդիսկ» ընկերության հետ։ Սակայն բժիշկներն ուսումնասիրել են և պարզել, որ դանիական ընկերության մատուցած ինսուլինն իրականում բելառուսական լցոնում ունի, դրա համար էլ լավ չի օգնում շաքարային դիաբետով հիվանդներին։ Սակայն մարդիկ ստիպված են լինելու հինգ տարի այդ անորակ դեղն օգտագործել:
«Ժողովուրդի» թղթակիցը ԱՆ-ից հետաքրքրվել է, թե ինչու է պայմանագիրը 5 տարի ժամկետով կնքվել։ Նախարարի մամլո խոսնակը կարճ պատասխանել է. «Մենք ստանում ենք միայն դանիական արտադրության մարդկային ինսուլին»: