24/04/2014 12:55
ԱՄՆ դեսպանը չցանկացավ մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը
«Այստեղ՝ Ծիծեռնակաբերդ, մեզ հետ եկել են ԱՄՆ կոնգերասականներ, ամերիակահայ համայքնի ներկայացուցիչներ, օրենսդիր մարմնի ներկայացուիցիչներ: Ես այստեղ եմ նախագահ Օբամայի և պետքարտուղար Քերիի անունից, և ուզում եմ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. ողբերգական իրադարձության զոհերի հիշակատակին»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեc Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա հայտարարությանը՝ դեսպանը Հեֆերնը ասաց, որ ինքը հանդիսանում է Հայաստանում ԱՄՆ դեսպան, և չի ցանկանում այլ երկրների ղեկավարների հայտարարությունները մեկնաբանել:
«Միգուցե Վաշինգտոնի կողմից որևէ մեկնաբանություն լինի, բայց ես Էրդողանի հայտարարության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ»,- նշեց դեսպանը:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեսղսապանությունը, դեսպանը շեշտեց, որ մի քանի ժամից Բ. Օբաման հանդես կգա հայտարարությամբ:
«Ես վստահ եմ, որ նախագահ Օբաման այս տարի ևս իր գնահատկանը կտա և իր հիշատակի տուրքը կմատուցի 1.5 մլն հայերի համար, ովքեր ջարդերի զոհ դարձան: Վստահ եմ նաև, որ Օբաման կդատապարտի այս իրադարձությունը՝ որպես ամենավատթար նախճիրներից մեկը: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ, որտեղ ընդգծված կլինեն և կընդունվեն 1915-23 թթ. ժամակահատվածում տեղի ունեցածի փաստերը»,- ընդգծեց դեսպանը:
Հարցին, թե ինչո՞ւ Թուրքիայի խորհուրդը չի ստորագրում հայ-թուրքական արձանագրությունները՝ ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք ողջունել են Գյուլի և Սարգսյանի միջև կայացած այդ նախաձեռնությունը:
«Մենք կարծում ենք, որ 2 երկրների համար էական է, որ սահմանը բացվի և հնարավոր է նրանց միջև նոր դիվանադհգիտական հարաբերություններ ձևավորվեն: ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն»,- ասաց դեսպանը: