24/04/2014 13:36
Էրդողանի հայտարարությունը դեմագոգիայի դրսևորում էր. Նաիրա Զոհրաբյան
«Մենք պետք է հանրությանը ի տես դնենք, որ այդ հայտարարությունը «զրո խնդիր» հրևանների հետ Թուրքիայի դեմագոգիկ քայլերից է: Վարչապետ Էրդողանը իր հայտարարությամբ փորձեց զոհին և դահիճին դնել նույն հարթույթան վրա: Ես չեմ կարծում, որ որևէ խելամիտ երկիր չի հասկանա, որ այն, ինչ փորձում է անել Թուրքիան, ուղղակիորեն նպատակ ունի բարիդրացիական հարաբերություններ ֆոն ստեղծել հարևանների հետ: Չլուծված խնդիրը պատմական արդարությունը չվերականգնված չի կարող որևէ խնդիր լուծել»,- այս մասին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի՝ միայն մեկ ճանապարհ կա տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Գերմանիան, ճանաչելով իր պատմությունը, ավելի թույլ պետություն չդարձավ. դարձավ հզոր պետություն, հավաստեց, որ աշխարհի ուժեղ պետութունների ընտանիքում ունի իր տեղը»,- օրինակ բերեց Ն. Զոհրաբյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հետրկանչին՝ նա չբացառեց, որ ինչ-որ պահի Հայաստանը կարող է գնալ այդ քայլին.
«ԲՀԿ-ի դիրքորոշմամբ՝ էականը ոչ թե արձանագրություններն են, այլ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանարչումը:
Հետ կանչել-չկանչելով՝ չեմ կարծում, որ ինչ-որ հարց կլուծվի,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ անհրաժեշտ է որոշակի վերապահումներ անել արտաքին քաղաքականության մեջ, ճիշտ համադրել Հայաստանի և Սփյուռքի ներուժը:
Հարցին, արդյոք Սփյուռքի և արտգործանախախրության վերանշանակված ղեկավարները կարո՞ղ են այդ հարցում որևէ առաջընթաց արձանագրել, Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել: