24/04/2014 09:35
«Նաիրիտում» կրկին կրճատումներ են
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներն անհանգստացած են. նրանց պնդմամբ՝ գործարանում այս օրերին մեծաքանակ կրճատումներ են կատարվում: Բացի այդ, նրանք չգիտեն, թե երբ են ստանալու իրենց հասանելիք աշխատավարձերը: Ի դեպ, նաիրիտցիները վերջին անգամ աշխատավարձ ստացել են ապրիլի սկզբին:
«Իսկ հաջորդ աշխատավարձը չգիտենք, թե երբ ենք ստանալու: Ամեն ինչ անհայտ է ու անորոշ: Միայն գործարանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ռուսները ցանկանում են «Նաիրիտի» հարևանությամբ անվադողերի փոքր գործարան հիմնել: Այնպես որ, մենք հույս չունենք նրանց հետ»,- «Ժողովուրդի» թղթակցին տեղեկացրել է գործարանից վերջերս կրճատված աշխատակիցը:
Նրանից թերթի թղթակիցը տեղեկացել է, որ վերջին ամիսների ընթացքում գործարանից մի քանի տասնյակ աշխատակիցներ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: