24/04/2014 10:37
Նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երկրի ղեկավարը ծաղկպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:
Նախագահին ուղեկցում են առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Աժ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարության նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աժ պատգամավորներ ու այլ պաշտոնատար անձինք:
Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ մատուցեց ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: